Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված մրցաշարում գերազանց մրցելույթ է ունեցել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով ինը հնարավորից հավաքել է ութ միավոր ու ճանաչվել միանձնյա հաղթող: Մրցաշարին Հայաստանը ներկայացված է եղել ևս մեկ շախմատիստով: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է յոթ միավոր ու բաժանել երկրորդ-չորրորդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցների հաշվարկով նա զբաղեցրել է չորրորդ տեղը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ